Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ի՞նչն է խանգարում հակածխախոտային քաղաքականությանը

Արդեն հինգ տարի է, ինչ ուժի մեջ է մտել «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը։ Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնն այս տարվա սեպտեմբերից ծխախոտի դեմ պայքարի ոլորտում գործող օրենսդրության կիրարկման մոնիտորինգ է իրականացնում Երեւանում եւ մի շարք մարզերում։


Երեկ ամերիկյան համալսարանում նրանց կազմակերպած քննարկումը հենց մոնիտորինգի նախնական արդյունքների հիման վրա աշխատավայրերում եւ հանրային վայրերում հակածխախոտային քաղաքականության իրականացման խնդիրներին էր նվիրված։


ՀԱՀ առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնի տնօրեն Վարդուհի Պետրոսյանը հրավիրվածներին առաջարկեց ներկայացնել առկա խնդիրներն ու խոչընդոտները, որպեսզի դրանց հարթման ուղիներ, լուծումներ գտնվեն։


ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետի տեղակալ Նորայր Մնացականյանը կարծիք հայտնեց, որ գործող օրենքն այսօրվա համար բավարար է, եւ պետք է պայքարենք այն կյանքի կոչելու համար։ Նաեւ պնդեց, որ նախ պետք է մեր ժողովրդի գիտակցությունը փոխենք։ Դեռեւս անթույլատրելի վայրերում շաունակում են ծխել անգամ նրանք, ովքեր ի պաշտոնե պետք է պայքարեն դրա դեմ։


Իսկ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լուսինե Քոչարյանը հակառակ կարծիքին է։ Նա գտնում է, որ օրենսդրական դաշտում բացեր կան, որոնք խոչընդոտում են պայքարը ծխելու դեմ։ Մասնավորապես՝ բացակայում են վարչարարական հստակ նորմատիվները։


ՀՀ արդարադատության նախարարությունում մշակվել է «Վարչական խախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապտեության աշխատանքային օրենսգրքում» լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, որը հստակեցնում է գործընթացները։


Ինչպես ներկայացրեց նախարարության ներկայացուցիչ Լիաննա Ղալթախչյանը, եթե գործող օրենքներով դրանց կիրարկման պատասխանատուները ՀՀ ոստիկանությունն ու ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն են, ապա նախագծով պատասխանատուների ցանկն ընդլայնվում է։


Գործող օրենքի կիրարկմանը խոչընդոտում է նաեւ օրենքը խախտողին տուգանելու կարգը։ Փաթեթ–նախագծով ինչպես այս, այնպես էլ մինչ այժմ ակնհայտ դարձած խոչընդոտները վերացնելու փորձ է արվում։


ՀՀ առողջապահության նախարարության ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանն առաջարկեց առաջկիկա քննարկման առարկա դարձնել օրենսդրական այդ փաթեթը։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ